Սպառվող ռեսուրսները միայն ածխաջրածինները չեն կամ անտառներն ու քաղցրահամ ջուրը։ Գիտնականները հաստատում են, որ երկրին սպառնում է ավազի դեֆիցիտ։ Դրա պահանջարկն արագ աճում է, իսկ պաշարները՝ կրճատվում։ Այդ մասին ասել է Միչիգանի համալսարանի Համակարգային ինտեգրման և կայուն զարգացման կենտրոնի տնօրեն Ցզյանգո Լյուն։ Այդ հակակշիռը կունենա շատ ծանր հետևանքներ ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ ընդհանուր առմամբ մարդկության ու գլոբալ տնտեսության համար։

Արդյունաբերականացումն ու քաղաքաշինությունը կտրուկ մեծացնում են ավազի պահանջարկը։

Վերջին 5 տարիներին ավազի համաշխարհային արդյունաբերությունն աճել է 24 տոկոսով, սակայն դրա վաճառքն այդ ընթացքում մեծացել է գրեթե 6 անգամ։

Հեռանկարային է թվում ոչ միայն ավազի կիրառության հիմնական ոլորտներում այն այլ նյութերով փոխարինելը, այլև արհեստական ավազի արտադրությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել