Այսպես կհաղթե՞ք...

Դասադուլի նպատակը մի կողմ թողնենք... Ախր դուք իրականում դասադուլ չեք էլ անում։
Պաշտոնական թիվ։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքի՝ 2016 թ. հայաստանյան բուհերում սովորել է 92 հազար 558 ուսանող:
Խոստովանություն։ «Այս պահին մեր դասադուլին միացել է 300-400 ուսանող», - ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, ուսանող Վահան Կոստանյանը։ Այսինքն՝ գրեթե 100 հազար հայաստանցի ուսանողներից դասադուլ է անում, ասենք՝ 500-ը... Այսինքն՝ 200 մարդ դասի է նստած, ՄԵԿԸ՝ դասադուլ է անում... Էդպես չեն պայքարում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել