7-ամյա որդու սպանության համար դատապարտված Մայքլ Ջոնսը հիմա փորձում է հերքել իր մեղքը: Ավելի վաղ նա խոստովանել է, որ երեխային դաժան կտտանքների է ենթարկել և ծաղրել է, նրա մարմնով հետո խոզերին է կերակրել՝ ապացույցներից ազատվելու համար: Այս մասին հայտնում է New York Post-ը:

«Ես շատ բանում մեղավոր եմ, բայց միայն ոչ կանխամտածված սպանության մեջ»,- ասել է նա:

Քանի որ դատարանում Մայքլը խոստովանել է իր մեղքը, նախատեսվող 50 տարի նվազագույն ժամկետի փոխարեն՝ նրան դատապարտել են 25 տարվա ազատազրկման: Հիմա 46-ամյա տղամարդը պետք է ապացուցի, որ ինքը դատարանի անարդարության զոհ է դարձել, հակառակ դեպքում նրա ազատազրկման ժամկետը կմեծացնեն:

Տղայի մնացորդները հայտնաբերվել են 2015 թ. նոյեմբերին ֆերմայում, որը վարձակալել է նրա ընտանիքը Կանզասում: Հետաքննությունը պարզել է, որ տղային, մասնավորապես, սովահար են արել և տանջել են էլեկտրաշոկերով: 31-ամյա խորթ մայր Հիզեր Ջոնսը նույնպես մեղավոր է ճանաչվել սպանության մեջ՝ չնայած կնոջ պնդումներին, որ ինքը չէր կարող ընդդիմանալ Մայքլի բռնությանը: Սակայն հարևանների խոսքով՝ նա մասնակից է եղել երեխայի հանդեպ ծաղրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել