Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Լիաննա Նալբանդյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 2-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի Մխչան գյուղի վարչական տարածքում վրաերթի ենթարկվելուց հետո։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Գրիգոր Ղազարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ վրաերթը կատարել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արամ Անտոնյանը՝ իր վարած Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենայով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 2-ին վրաերթ էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Mitsubishi Colt մակնիշի 09 VP 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի Մխչան գյուղի վարչական տարածքում վրաերթի էր ենթարկել հետիոտն Լիաննա Նալբանդյանին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել