Ադրբեջանում «Հայկական լրտեսների ցանցը» «բացահայտվելուց» հետո ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները բազմիցս բարձրաձայնել են, որ այդ գործով կալանավորվածների խոշտանգումները և սպանությունները իրականացվում են մարտական ուղիով անցած հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների կամ, այսպես կոչված, «շահիդների» հարազատների կողմից։
Ադրբեջանցի օգտատերերը գրում են, որ այդ գործով մեղադրյալներին խոշտանգումների ենթարկելու համար 
կալանավորվել է Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի սպաներից մեկը։ Զինծառայողի տվյալները դեռ հայտնի չեն։ Հայտնի է միայն, որ նա ունի 26 տարվա զինվորական ծառայության ստաժ և որ փետրվարին Ակնայի ուղղությամբ մասնակցել է ձախողված դիվերսիոն գործողություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել