«2018 թվականի բյուջեի քննարկումներն անցնում են այդ փաստաթղթի համար գործնականում ավանդական քննարկումների հունով՝ իշ­խող մեծամասնությունը պաշտպանում է բյուջեն, իսկ խորհրդարանական ընդդի­մությունը՝ քննադատում այն: Բյուջե 2018-ը, սակայն, բա­ցառիկ է իր բնույթով, քանի որ այն ներկայացնում է մի կառավարություն, որը պետք է հրաժարական տա բյուջետային տարվա մեկնարկից չորս ամիս անց, և չկա ոչ մի Երաշխիք, որ այդ կառավա­րությունը և դրա ղեկավար վարչապետը վերանշանակվելու են իրենց պաշտոնին: Ավելին՝ այդ հարցում կա մեծ անորոշություն անգամ իշխա­նության շրջանակում: Միաժամանակ, իրավիճակը բացառիկ է նաև այն հանգա­մանքի բերումով, որ բյուջեն ընդունվում է կառավարման մի մոդելի պայմաններում, սակայն դրա կատարումը տե­ղի է ունենալու, ըստ էության, կառավարման այլ մոդելի պայմաններում, քանի որ բյուջետային տարվա մեկնարկից չորս ամիս անց Հայաստանը թևակոխում է խորհրդարա­նական կառավարման մոդել:
 
Իշխող մեծամասնությունն, իհարկե, չի փոխվում, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում կառավարման, իշխա­նական համակարգը ֆորմալ տիրույթից դուրս ունի դե ֆակտո առավել նուրբ երանգ­ներ և հարաբերությունների մշակույթ: Երբ փոխվում է կա­ռավարման մոդելն ու առա­ջանում է այլ իրավիճակ, ապա դա չի կարող չազդել ներքին հարաբերությունների դե ֆակտո կառուցվածքի և հոգեբանության վրա:
 
Դիցուք, ապրիլին նախագա­հի լիազորությունը վայր է դնում Սերժ Սարգսյանը, այ­լևս չկա ուժեղ նախագահի ինստիտուտ, վարչապետ մնում է Կարեն Կարապետյա­նը, բայց, փաստորեն, ձևավորվում է դե ֆակտո ուժեղ ստվերային առաջնորդի ինստիտուտը, եթե Սարգսյանը մնում է ՀՀԿ նախագահ: Այդ հանգամանքը՝ դե յուրե և դե ֆակտո իշխանությունների տարբերությունը, բերում է ներիշխանական ու ներհամա­կարգային բոլորովին այլ վի­ճակի: Իսկ բյուջեի կատարու­մը Հայաստանում կախված է հենց այդ ամեն ինչից, քանի որ տնտեսություն ասվածն էլ գործնականում այդ ներքին հարաբերություններով կանո­նակարգված և քվոտավորված երևույթ է»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել