Թուրքիան վերջնականապես զրկվում է երկար տարիներ սև շուկայից օգտվելու հնարավորությունից: Բանն այն է, որ ԻՊ-ի զինյալները, այնուհետև Քրդստանի կառավարությունը Թուրքիային էին վաճառում նավթ շուկայական գնից բավականին ցածր գնով: Ինչպես նաև ԻՊ-ի զինյալները Թուրքիային էին վաճառում թանգարանային նմուշներ, ինչպիսիք են, օրինակ, հայկական թալանված եկեղեցիների սպասքը, գրականությունը: Սև շուկայի օղակը գնալով սեղմվում է, սրա մասին են վկայում Սև շուկայի միջնորդ հանդիսացող սևծովյան տարածաշրջանի Սամսոն քաղաքում գիշերը տեղի ունեցած փոխհրաձգությունը: Այն տեղի է ունեցել քաղաքի ոստիկանապետի և նավահանգստի անվտանգության ծառայության ղեկավարի կողմնակիցների միջև: Դեռևս, ըստ ոչ պաշտոնական տվյալների, փոխհրաձգությունը եղել է Սիրիայում հայկական եկեղեցուց բերված եկեղեցական սպասքի և գրականության համար գնի որոշումն ու ԱՄՆ ուղարկելու կամ տեղում վաճառելու թեման:
Սա եզակի դեպք է, քանի որ հիմնականում հարցերի պարզաբանումը տեղի է ունենում շատ ավելի թանկարժեք՝ նավթի շուրջ: Նշանակում է, որ արդեն զրկվում են սև շուկայի նավթից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել