«Որքան էլ Սերժ Սարգսյանը, իր բնավորության համաձայն, ձգձգի 2018-ի վարչապետության շուրջ ինտրիգը՝ միայն վերջին պահին բարձրաձայնելով իր մոտեցումը, հայտնի է, որ ինտրիգն արդեն կարծես հանգուցալուծվել է: Սամվել Կարապետյանը խորհրդակցել է Կարեն Կարապետ­յանի հետ, երկուստեք հանգել են համոզման, որ «ճիշտը» Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն է՝ Հայաստանի անվտանգության, այդ թվում և ղարաբաղյան հարցի տեսանկյունից, «որովհետև Կարեն Կարապետյանին դժվար կլինի Ալիևի հետ բանակցելը, համ էլ՝ չարժե նման նագրուզկի տակ մտնել»: Դա է նաև պատճառը, որ նոյեմբե­րի 13-ին՝ «Ռիո»-ի բացման օրը, Սերժ Սարգսյանին է վերապահվել 1 միլիարդ դոլար ներդրման մասին հայտարարելը, որի առյուծի բաժինը հատ­կացնելու է Ս. Կարապետյանը՝ էներգետիկ ոլոր­տին: Ընդ որում, հավանաբար, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու առաջարկությամբ հանդես կգա հենց ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը: Թե երբ՝ չասացին»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել