«Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր առմամբ աճել է: Միայն թե աճի հիմնական գրավականը եղել է ոչ թե ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման, այլ ներկրման հաշվին: Իսկ ահա արտահանումը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Ռուսաստանն է որոշակի աճել, այն էլ՝ շատ քիչ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին դեպի ՌԴ արտահանվել է 337.4 մլն դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա հա­մեմատ ավելի է 28.8 տոկոսով: Իսկ ահա արտահանումը դեպի Բելառուս, Թուրքմենստան, Ղազախստան և Ղրղզստան նվազել է: Դեպի Բելառուս արտահանումը պակասել է 48.6 տոկոսով, դեպի Թուրքմենստան՝ 0.3 տոկոսով, դեպի Ղազախստան՝ 30.8 տոկոսով: Իսկ հետո էլ իշխանությունները փորձում են համոզել, թե ՀՀ-ն առաջընթաց է գրանցել և սկսել է նվաճել ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկան»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել