««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզը հոկտեմբերի 31-ի՝ պատանդառության միջադեպից միայն յոթ օր անց է սկսել գործել: Բայց պատանդ վերցված 3-ամյա Հմայակ Համազասպյանն այլևս այդ մանկապարտեզը չի հաճախում: Ավելին՝ հոգեբաններն աշխա­տում են փոքրիկի հետ՝փորձելով հոգեբանական այդ տրավման բուժել: Մինչ այդ, «Ժողովուրդ»-ի աղբյուրնե­րի պնդմամբ, շատ ծանր վիճակում է հայտնվել պատանդառուն՝ Արգամ Հովիկյանը, որի նկատմամբ խափան­ման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրան սկզբում տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց, սակայն վերջինիս չեն ընդունել՝վախենալով, որ կյանքին վտանգ է սպառնում, տեղափոխել են քաղաքացիա­կան հիվանդանոց: Ու չի բացառվում, որ կալանավայրում հայտնվելուց հետո նրան, մեղմ ասած, հաճելի օրեր չսպասվեն, քանի որ քրեական աշխարհի օրենքներով նրա արարքը՝փոքրիկին պատանդ վերցնելը, չի ներ­վում: Նա պետք է բացատրություններ տա»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել