Operativ.am-ը գրում է

Մարդ եղեք, Երևանը մի փոքր թեթևացրեք: Ես հասկանում եմ, որ ամեն մի պետական պաշտոնյայի համար թիկնազոր եք տրամադրում, որոնք ամբողջ քաղաքի երթևեկության կանոնների վրա թքած ունենալով իրենց շեֆերին տանում-բերում են, սակայն Երևանում ապրում են նաև շարքային քաղաքացիներ, ովքեր չունեն թիկնազոր ու ճանապարհ բացելու հնարավորություն ու ձեզանից մի փոքր շատ են սիրում իրենց քաղաքը, որ թքած ունենան օրենքների վրա և հանդիպակած գոտով 120 կմ/ժ արագությամբ ընթանան:

Ամբողջ պետական ապառատը խցկել ենք Երևանի կենտրոնում ու զարմանում եք , թե ինչի համար է քաղաքում օրը 24 ժամ խցանում: Շենքերի մի մասը պարզապես կարելի է տեղափոխել Երևանին հարակից այլ վայրեր՝ Աբովյան քաղաք, Էջմիածին, Աշտարակ, Արտաշատ և այլն: Այս քայոլվ և քաղաքի երթևեկությունը կթեթևանա և նշված քաղաքներում կյանքը կաշխուժանա:

Բոլոր կայանատեղիներում պետական համարներով մեքենաներ են կամ պետական համակարգում աշխատողների քաղաքացիական մեքենաներ, տեղ չկա կանգնելու, խցանումը արդեն ոչ թե միայն աշխատանքի գնալու, ընդմիջման ու տուն գնալու ժամերին է այլ առավոտյան 9:00-ից մինչ երեկոյան 20:00-ն:

Տարեք ձեր շենքերը, նախարարությունները, վարչությունները ու էլ չեմ իմանում ինչերը մի փոքր հեռու, չեք մաշվի մի քիչ երկար աշխատանքի գնալով, թե չէ հողը մի օր չի դիմանալու ու ձեզ ձեր շենքերի հետ տանելու է գրողի ծոցը:

Ոչ մեկիդ հեղինակությունը չի ընկնի, որ կենտրոնում չաշխատեք, մարդիկ ծայրամասերում նույնիսկ ապրում են, իհարկե գիտեմ որ չեք հավատա, բայց հա ՝ մարդիկ Երևանից դուրս շատ հանգիստ ապրում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել