Շատերը քննադատում, նույնիսկ վիրավորում են գլամուր աղջիկներին: Ցավով նշում են, որ ամեն քայլափոխի հանդիպում են գլամուր ,անգրագետ, բռի, վուլգար և հաշվարկով ամուսնացող աղջիկները: Այո´, համաձայն եմ, դա իրոք այդպես է, և ցավոք սրտի, նորմալ աղջիկներ տեսնելիս շատ ենք ուրախանում, քանի-որ հազվադեպ են հանդիպում այդպիսիները: Սակայն դրանում պետք չէ մեղադրել միայն այդ աղջիկներին, նրանք ընդամենը ժամանակի զոհերն են: Ուշադրություն դարձրեք՝ ինչպիսի վիճակում են կրթությունը, մշակույթը........ շարունակ: Մարդը դադարում է մարդ լինելուց, երբ նրա մոտ իսպառ բացակայում են եկեղեցին, կրթությունը, մշակույթը: Եկեք համաձայնենք, որ բոլոր այսպիսի արատավոր երևույթների պատճառը վերը նշված արժեքների բացակայությունից է գալիս:

Հ.Գ. Աթեիստներին որևէ կերպ չի վիրավորում հոդվածը: Վստահ եմ՝ նրանք կհասկանան նյութի բուն իմաստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել