Armtimes.com-ը գրում է.

Վրաստանի խորհրդարանը վավերացրել է Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, որի շնորհիվ վրաց արտադրողները կկարողանան իրենց արտադրանքը եւ ծառայությունները մատակարարել աշխարհի ամենամեծ շուկա՝ առանց լրացուցիչ բյուրոկրատական խոչընդոտների:

Փաստաթղթի համաձայն՝ վրացական արտադրանքի մոտ 94 տոկոսը Չինաստանում կազատվի մաքսատուրքերից: Որպեսզի համաձայնագիրն ուժի մեջ մտնի, հարկավոր է, որ Վրաստանի խորհրդարանից հետո այն վավերացնի նաեւ Չինաստանը: Վրաստանի եւ Չինաստանի տնտեսական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել էին ազատ առեւտրի մասին համաձայնագիրը 2017 թվականի մայիսին, Պեկինում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել