Apple ընկերության երկրպագուները գտել են միջոց՝ iPhone X-ի էկրան վերադարձնելու Home կոճակը։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։

Սմարթֆոնի հատուկ գործառույթների միացումը թույլ կտա էկրանին կցել հայտնի կոճակի թվային անալոգը։

Այդ հարցում պետք է դիմել օպերացիոն համակարգի հնարավորություններին։ Դրա համար օգտատերերը պետք է սարքի կարգավորումներում ակտիվացնեն սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար նախատեսված Assistive touch գործառույթը, այնուհետև ընտրեն Home վիրտուալ կոճակը, որը կհայտնվի էկրանի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել