Հասարակական կարծիքի ուսումնասիրման ամերիկյան Gallup կենտրոնն անվանել է մոլորակի ամենաապերջանիկ երկրների եռյակը։ Ցուցակի առաջատարներ են Հարավային Սուդանը, Հայիթին և Ուկրաինան։

«ՈւՆԻԱՆ» գործակալության հաղորդմամբ՝ Ուկրաինայի բնակիչների 41 տոկոսն իրեն համարում է դժբախտ, միայն 9 տոկոսն է կարողացել իրեն երջանիկ և բարգավաճող համարել, 50 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Հայիթիում կյանքից դժգոհ է հարցվածների 43 տոկոսը, Հարավային Սուդանում՝ 47 տոկոսը։

Սոցիոլոգները նշում են, որ բարգավաճող երկրներ են համարվում նրանք, որտեղ բնակիչներն իրենց կյանքը գնահատում են 7-8 բալ՝ հնարավոր 10-ից։ Ապերջանիկ երկրների բնակիչներն իրենց կյանքը գնահատում են 4 բալ կամ ավելի ցածր։ Հետազոտողների կարծիքով՝ Ուկրաինայի դեպքում մեծ դեր է խաղացել Դոնբասի հակամարտությունը։

Հետազոտողների կարծիքով՝ ամենաերջանիկ երկրներն են Նորվեգիան, Դանիան և Իսլանդիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել