Ադրբեջանում ամուսնանալ ցանկացող անձանց պարտադիր բուժզննության ներդրումից ի վեր մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջ 344 729 մարդ է հետազոտվել: 

Ադրբեջանի առողջապահության նախարարության Հեմատոլոգիայի և փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Զոհրա Ալիմիրզոևայի խոսքով՝ 2015 թ. հունիսի 1-ից մինչև 2017 թ. հոկտեմբերի 31-ը հետազոտված անձանցից 23 652-ի մոտ թալասեմիա է հայտնաբերվել, 1288-ի շրջանում սիֆիլիս է հայտնաբերվել, 255 մարդու դեպքում՝ ՁԻԱՀ: Թալասեմիայի կրող է 125 զույգ:

Ալիմիրզոևայի խոսքով՝ 2017 թ. բուժզննում է անցել ամուսնանալ ցանկացող 116 435 անձ: Նրանցից 13 469-ի դեպքում հայտնաբերվել է թալասեմիա, 404-ի մոտ՝ սիֆիլիս, 92-ի մոտ՝ ՁԻԱՀ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել