Ծնկի վնասվածքներից հետո, ինչպես նաև տարիքի հետ ծնկներում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք առաջացնում են ցավի զգացողություն ինչպես շարժման, այնպես էլ հաճախ հանգիստ վիճակում:

Որպեսզի թեթևացնեք ցավը և լրիվ ազատվեք դրանից, առաջարկում ենք ձեզ այս հզոր ազդեցությամբ բաղադրիչը:

Տրորել 10 ասպիրինի հաբերը և լավ խառնել 200գր մեղրի հետ: Ցանկալի է ոչ պինդ: Խառնուրդը տասը օր դնել տաք տեղում և պարբերաբար խառնել այն:

Այնուհետև ստացված քսուքը քսել ծնկներին, ծածկել պոլիէթիլենով, ապա վրայից փաթաթել բրդե գործվածքով:

Նրա ազդեցության արդյունքում հնարավոր է նկատվի թեթև կարմրություն, այրոց: Այդ անցանկալի  զգացողությունները ժամանակի հետ կանցնեն:

Պրոցեդուրան կատարել գիշերները, մինչև կզգաք ցավի թեթևացում: Մի՛ մոռացեք աշխատեցնել ցավող հոդերը հատուկ վարժությունների միջոցով:

Զգուշացում. այս քսուքը հակացուցված է օգտագործել ալերգիկներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել