Yerkir.am-ը գրում է.

ԱԺ-ում պետական բյուջեի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը,Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց կուտակային կենսաթոշակների հիմնդրամից: Պատգամավորի խոսքով` այն պետության համար դեռևս բեռ է հանդիսանում:

«Սոցիալական ծախսերը գրեթե բոլոր դրույթներով կրճատվել են, բացառությամբ կենսաթոշակային հիմանդրամին հատկացվող գումարները՝ այն աճել է 48%-ով, որը ամբողջ պատկերը չի արտացոլում: Այս գումարը՝ 42 մլրդ-ից վեր է ածվելու գրեթե կրկնակիի՝ 57 մլրդի, այսինքն՝ տարեկան պատկերն այդպիսն է լինելու: Դա այն բեռն է, որը պարբերաբար պետք է կրի նախարարությունը, և այն աճելու տենդենց ունի, համենայն դեպս չի նվազելու առաջիկա 20 տարում, որովհետև աշխատավարձն է աճելու, և նոր էլ իմացանք, որ գործազրկությունը նվազման միտում ունի և նոր աշխատողներ են մուտք գործելու աշխատաշուկա»,-նկատեց պատգամավորը: Թանդիլյանի խոսքով` տարեկան այդ 57 մլրդ կազմում է միայն այս տարվա դեֆիցիտի մեկ- երրորդ մասը:

«Այսինքն՝ պարբերաբար այս բեռը պետք է կրենք, և սրա հաշվին այլ ծախսեր կրճատվում են: Ուզում եմ հարցնել 5 տարում այս տենդենցն աճելով, որտեղից եք այս գումարները ճարելու, երբ ծախսը չի պահպանվում»,-հարցրեց նա: Ասատրյանը նշեց, որ կուտակային համակարգի ներդման հաշվարկները իրականցվել են՝ հաշվի առնելով օրենքի դրույթները, որ 2018թ-ի հունիսից շուրջ 50 000-ով պետք է ավելանա կուտակայինին միացած մասնակիցների թվաքանակը:

«Ուստի բնականաբար գումարները համապատասխան ավելացած են: Պետք է ուղղակի հաշվի առնել, որ բյուջեով դրա համար գումարները ոչ միայն հատկացումներն են, այլ կատարվող վճարումները»,-ասաց նախարարը: Նախարարը նաև խոսեց կուտակայինի «էֆեկտիվությունից»:

«Ժամանակին բոլոր հաշվարկներով կանխատեսվել են, որ որոշակի կարճ ժամանակում ՀՆԱ-ի մեջ ինքը աճելու է, հետագայում ոնց է ինքը սկսելու նվազել և նաև բեռը՝ որպես այդպիսին տարաբաշխել սերունդների միջև այսօրվա կատարած վճարումների հաշվին, դրանց լրացուցիչ ներդումների հաշվին,ապահովելով վաղվա կենսաթոշակառուին ավելի բարձր կամ ընդունելի կենսաթոշակ»,-ասաց նա: Նախարարը նաև ներկայարցեց հիմնադրամի գումարի չափը:

« Եթե նայեք երեք տարիների արդյունքներին՝ պետք է նշել, որ շուրջ 33,2% երեք ամիս առաջվա տվյալներով եկամտաբերություն են ունեցել այդ ֆոնդերն ու միջոցները: Դրանց մոտ 70-ից ավելին ՀՀ-ում է ներդրվել, մոտ 30%-ն է այլ արժեթղթերի մեջ է դրվել և դրանով նաև համոզված եմ ունեցել ենք գնանկումներ, դրանք են բերել տոկոսդրուքների իջեցմանը, բերել նաև որոշակիորեն ֆինասկան միջոցների ավելացմանը, իհարկե ոչ այն տեմպերով,ինչ կցանկանայինք, բայց շուրջ 90 մլրդ դրամով այսօր կապիտալի շուկա է ձևավորվելՀՀ-ում այդ միջոցներով, որոնք երկրաժմետ են և որոնք սկսել են որոշակի ուղղություններով առարկայական արդեն ներդումներ ապահովել՝ ապահովելով երկարաժամկետ ծրագրերի ֆինանսավորում»,-ասաց նա:

Նախարարի կարծիքով` նման արդյունքը շատ ավելի կարևոր է թե երկրի, թե քաղաքացիների, և թե այսօրվա և վաղվա կենսաթոշակառուի շահերի ապահովման տեսակետից: « Բացի այդ ժամանակի ընթաքցում բեռը սկսում է նվազել, իհարկե այս պահին տարեթվերով հարաբերակցություն չեմ կարող ասել, բայց կարող ենք միասին նայել, թե ժամանակին ինչպես է բեռը տարաբաշխվում»,-շեշտեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել