Panorama.am-ը գրում է.

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է «ՀՀ  2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկումը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2018 թ-ի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց. «Կառավարությունը հաշվարկել է, որ 2018-ին ունենալու ենք 3.5 տոկոս գնաճ։ Ինչքանո՞վ է արժանահավատ այս տվյալը, մանավանդ եթե հաշվի ենք առնում, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո գնաճային ճնշումները մեծանալու են։ Արդյո՞ք այդ հանգամանքի բերումով լայն սպառման մի շարք ապրանքներ թանկանալու են։ Կարագն արդեն իսկ թանկացել է, դա կշարունակվի, թե չէ»:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Դուք, հավանաբար, դեֆիլյատորը նկատի ունեք 3.5 տոկոս, որովհետև նախագծով գնաճը նախատեսվում է 4 գումարած/հանած 1.5 տոկոս միջակայքում։ Այդ տեսակետից արժանահավատությունը կասկած չի հարուցում, գոնե այն կանխատեսումների շրջանակում, որոնք մենք ունենք։ Եթե կանխատեսումները ոչ բավարար են թվում, մենք պատրաստ ենք դրանց շուրջ քննարկումներ իրականացնել»։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել