Ամեն մարդ իր սրտում ունի իր երազանքի փոքրիկ կտոր, որը պահում է սրտի ամենախոր անկյունում: Երբեմն մոտենում է այդ անկյունին, շոյում, ժպտում է երազանքին ու էլի թողնելով նրան այնտեղ` հեռանում: Ժամանակն է երազանքը նպատակ դարձնելու: Երազանքը պետք է նպատակ դառնա ու իրագործվի: Իհարկե, այն երազանքը, որն իրական է և այն կարելի է իրագործել:

Շատ հաճախ նպատակներին հասնելն անհնարին բան է թվում, սակայն երազանքը կյանքի կոչելը բավականին իրական է, քան կարելի է պատկերացնել: Կա մի ռազմավարություն, որի օգնությամբ կկարողանաք իրականացնել Ձեր առջև դրված բոլոր նպատակները: Այդ ռազմավարությունը կոչվում է փոքրիկ քայլերի արվեստ, որը սկսվում է օրական փոքրիկ քայլեր կատարելով: Փոքրիկ քայլերի արվեստն իր մեջ ներառում է «20 րոպե»-ի ոսկե կանոնը: Այս կանոնի սկզբունքն այն է, որ կարիք չկա կաշվից դուրս գալու նպատակն իրականացնելու համար: Պարզապես օրական պետք է 20 րոպե ժամանակ հատկացնել: Եթե նույնիսկ Ձեզ համար դժվար է, ոչինչ, կարող եք համբերել: Այս կանոնը ծուլության դեմ պայքարելու հիանալի միջոց է:

«20 րոպե»-ի ոսկե կանոնը

1. Եթե օրվա մեջ 20 րոպե զբաղվես սպորտով, այլևս չես անհանգստանա առողջությանդ համար:

2. Եթե օրվա մեջ 20 րոպե տրամադրես տնային գործերին, տունդ միշտ մաքուր ու կոկիկ կլինի:

3. Եթե օրվա մեջ 20 րոպե կենտրոնանաս սեփական մտքերիդ վրա, կմոռանաս ստեղծագործական ճգնաժամի մասին:

4. Եթե օրվա մեջ 20 րոպե տրամադրես կնոջդ կամ ամուսնուդ լսելուն, կարող ես հանգիստ լինել ձեր հարաբերություների համար:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել