Operativ.am-ը գրում է

Դեմրի տրոպիկական հողմը արդեն խլել է 27 հոգու կյանք Վիետնամում: Եվս 22 մարդ անհայտ կորած է հայտարարվել: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում տալով տեղական իշխանություններին:

Պաշտոնական տվյալներով՝ թայֆունը մինչև 620 տուն է ոչնչացրել և վնասել ավելի քան 40 հազար շենք: Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել:

Ամերիկյան մեթոդոլոգների գնահատմամբ Դեմրին Վիետնամում տեղի ունեցած ամենաուժեղ տրոպիկական հողմն է՝ 2011 թվականից այս կողմ: Առաջիկա օրերին Վիետնամում սպասվում են ուժգին ջրհեղեղներ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել