Aravot.am-ը գրում է.

Նոյեմբերի 5-ին կայանում են խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի եւ ավագանու, Աչաջուր համայնքի ղեկավարի, Ենոքավան եւ Այգեհովիտ համայնքների ավագանու ընտրություններ: Թիվ 37 եւ թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներ Գագիկ Աբովյանից եւ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ ընտրություններն ընթանում են առանց խախտումների, ժամը 14-ի դրությամբ ոչ մի բողոք չկա: Թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանը, հանձնաժողովի անդամներ Վարդան Ազատյանը,Բենիկ Հարությունյանը գտնվում են Աչաջուր համայնքի ընտրական 2 տեղամասերում:

Թիվ 37 ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ ժամը 14-ի դրությամբ Աչաջուր համայնքի ցուցակային 3347 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1284 -ը, որը կազմում է ընտրողների թվի 38.36 տոկոսը: Այգեհովիտ համայնքում ժամը 14-ի դրությամբ ցուցակային 2643 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 191-ը, որը կազմում է ընտրողների թվի 7.23 տոկոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել