Քեմբրիջի համալսարանի հետազոտողները պարզել են, որ գամմա-ամինայուղային թթվի արտադրության անբավարար մակարդակը խանգարում է ճնշելու կպչուն մտքերը։ Գիտական աշխատանքի մասին հոդվածը հրապարակվել է Nature Communications ամսագրում։

Հետազոտության մեկնարկի պահին մասնագետներն արդեն գիտեին, որ կպչուն մտքերի առաջացման է հանգեցնում գլխուղեղի ջրաձիու գալարի (հիպոկամպ) ակտիվության նվազման։ Ուղեղի այդ հատվածը պատասխանատու է զգացմունքների ձևավորման և հիշողության աշխատանքի համար։ Մինչ օրս գիտնականների համար հանելուկ էր մնում, թե կոնկրետ որ նյութն է սահմանում դրա ակտիվության աստիճանը։

«Մեր աշխատանքն ապացուցում է, որ հիվանդները կարող են ազատվել կպչուն մտքերից, եթե մենք մեծացնենք գամմա-ամինայուղային թթվի պարունակությունը հիպոկամպում»,-եզրակացության է եկել պրոֆեսոր Մայքլ Անդերսոնը։

Նա նաև նշել է, որ այդ թթվի սինթետիկ անալոգները ստացվել են դեռևս անցած դարի կեսերին։

Այս հետազոտությունը կօգնի տագնապային և հետտրավմատիկ խանգարումների, շիզոֆրենիայի, ընկճախտի և շատ այլ հոգեկան հիվանդությունների բուժման ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել