Այսօր առավոտյան Քրդստանի Սուլայմանի նահանգի Մավաթ բնակավայրի մոտակայքում անհայտ կործանիչները ավիահարվածներ են հասցրել: Մավաթի ղեկավար Քամարան Հասսանը ասել է. « Մենք չգիտենք , թե դրանք ում կործանիչներն են Իրանի , թե՞ Թուրքիայի: Այդ կործանիչները երեք անգամ ավիահարված հասցրեցին մեր տարածքում գտնվող Ասոս լեռան: Այսպիսի բան առաջին անգամ է տեղի ունենում»:
Պետք է նշեմ, որ այս ավիահարվածների ժամանակագրությունը համընկնում է այսօր Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի տարածած հաղորդագրության հետ, ըստ որի թուրքական կործանիչները ավիահարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքի մի շարք վայրերին՝ Աբաշին, Բասաին և Ղուարքուք:
Որպեսզի ավելի պատկերովոր լինի ինֆորմացիան, նշեմ նաև, որ բացի Աբաշին ,Բասաին և Ղուարքուք տարածաշրջաններից, Մավաթ տարածաշրջանը նույնպես դե ֆակտո գտնվում է «Քրդստանի բանվորական » կուսակցության (PKK) և «Իրանյան Քրդստանի ազատ կյանք» կուսակցության (PJAK) վերահսկողության տակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել