«Ընկերների հետ խրախճանքից հետո Հարավային Ուելսի բնակիչը չհավատաց աչքերին, երբ առավոտյան դեմքին տեսավ ակնոցի հետքով դաջվածք: Սկզբում նա մտածեց, որ դա ընդամենը մարկեր է, սակայն ճշմարտությունն ավելի դաժան էր: Հարբած ընկերները նրա դեմքին իսկական դաջվածք էին արել՝ ուղեկցելով այն հայտնի Rayban ապրանքանիշի մակագրությամբ»,- տեղեկացնում է Daily Mail-ը:

Արդյունքում 50-ամյա տղամարդը երկու տարի շարունակ փորձում էր վերացնել անցանկալի դաջվածքը: Նա համաձայնել է հրապարակել իր պատմությունը միայն այն պայմանով, որ իր անունը չի հրապարակվի:

«Ես բոլորովին ոչինչ չեմ հիշում, թե երբ է դա պատահել: Մենք չափից դուրս խմել էինք, այդ պատճառով էլ, երբ ես արթնացա, մտածեցի, որ դա ընդամենը մարկեր է, և չփորձեցի մաքրել, սակայն հետո մարդիկ սկսեցին ինձ մատով ցույց տալ»,- ասել է տղամարդը:

Բարեբախտաբար, արդյունքում նրան հաջողվեց լազերի միջոցով ջնջել դաջվածքը և դեմքին ոչ մի սպի չունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել