Tert.am Life-ը գրում է.
Դերասանուհի Լիա Զախարյանը նոր ֆոտոշարք ունի, որն առաջինը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել, որ աշնանային ֆոտոշարք անել վաղուց էր ցանկանում։
 
«Իմ ընկերուհի և լուսանկարիչ Լունա Դաշյանը վաղուց էր ասում, որ կարելի է աշնանային գույների մեջ ֆոտոշարք անել։ Դիմահարդար Քրիստինան էլ վերջերս առաջարկեց աշնանային ոճում դիմահարդարում անել։ Որոշեցինք միանգամից ֆոտոշարքն էլ անել։ Պետք է 3 կերպարով լինեի, սակայն իմ բախտից անձրև եկավ։ Մենք չկարողացանք շարունակել ու սահմանափակվեցինք մի կերպարով»,– ասաց դերասանուհին։
 
Լիան նշեց, որ աշնանն է ծնվել, սակայն չի սիրում ամպամած, անձրևոտ եղանակ. «Սովորաբար, այս եղանակին հետևում եմ պատուհանից, սակայն այս անգամ տրամադրությունս բարձր էր։ Անձրևի տակ թռվռում էի։ Թույլ չտվեցի, որ անձրևն այս կերպարս էլ փչացնի։ Կարծում եմ` հետաքրքիր ֆոտոշարք է ստացվել աշնանային գույների մեջ»։
 
 
Խոսելով այս փուլում իր զբաղվածության մասին` Լիան  նշեց, որ նկարահանվում է միայն Outdance նախագծում, սակայն առօրյան հագեցած է պարապմունքներով։ Թատերական ինստիտուտի ուսանողուհին հաճախում է պրոֆեսիոնալ պարի դասերի։
 
«Ընտրել եմ հիփ–հոփ ոճը։ Քանի որ նկարահանվում եմ մի նախագծում, որի ուղղվածությունը պարային է, կերպարս պարուհի է, խաղընկերներիցս շատերն էլ պրոֆեսիոնալ պարողներ են, որոշեցի գնալ պարի։ Ես սիրով եմ անում իմ աշխատանքը, ունեմ մեծ պատասխանատվություն և ուզում եմ համապատասխան լինել պարուհու կերպարին` կազմվածքով, շարժուձևով։ «Շանթում» ևս պարի պարապմունքներ ենք անում, սակայն որոշեցի զուգահեռ էլ պարապել»,– ասաց Լիան։
 
Դերասանուհին նաև նշեց, որ շաբաթական 2 օր մարզվում է։ Ըստ նրա` իր խնդիրը ոչ թե զուտ նիհարելն էր, այլ գեղեցիկ կազմվածք ունենալը։ «Ես սիրում եմ մարզված մարդկանց, երիտասարդներին, որոնք ունեն ձիգ մարմին, մկանային կառուցվածք։ Փորձում եմ ինքս էլ այդպիսի մարմին ունենալ»,– նշեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել