«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կադրերը, պարզվում է, բավականին ապահովված են: Նրանցից, օրինակ, վարչապետի խորհրդական, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանն անցած տարի երկու բնակարան է գնել, մեկը՝ 100 հազար դոլարով մյուսը՝ 200 հազար դոլարով: Դրանք նա ձևակերպել է որպես նվիրատվություն: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա փոխառությունները կազմել են 553 հազար դոլար, իսկ դրամական միջոցը՝ 6600 եվրո: Որպես եկամուտ՝ նա հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը կազմել է ավելի քան 68 հազար եվրո: Ավակյանի տիկինը՝ էլինա Սահակյանը, անցած տարի ևս գնումներ է արել, նա 32 հազար դոլարով գնել է «Mercedes-Benz 240» մակնիշի ավտոմեքենա: Տիկնոջ դրամական միջոցը կազմել է 100 հազար դրամ, իսկ աշխատավարձը՝ 123 հազար դրամ:
Փաստորեն, ահա թե ինչ նկատի ուներ վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ վերջին ասուլիսի ժամանակ խոսում էր բնակչության սոցիալական վիճակի բարելավման և միջին եկամուտների աճի մասին: Իր շրջապատի եկամուտներն իրոք աճել են ու դեռ աճելու են»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել