Այսօր մենք կկիսվենք ձեզ հետ կիտրոնի հրաշալի սպիտակեցնող սկրաբով, որի օգտագործումը շատ հեշտ է։ Այն կդարձնի ձեր մաշկը փափուկ, գեղեցիկ և շողացող ընդամենը 7 օրում։ Այս դեմքի սկրաբը հանգստացնում է մաշկը և այդ ամենը միմիայն բնական ճանապարհով։

Բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են՝

  • 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ,
  • 1 ճաշի գդալ աղ,
  • 1 ճաշի գդալ մեղր։

Պատրաստումը՝

  • Ավելացրեք բոլոր նշված բաղադրիչները ամանի մեջ և լավ խառնեք։
  • Մաշկը մաքրող կիտրոնի սկրաբը պատրաստ է օգտագործման։
  • Այժմ զգուշորեն քսեք այն դեմքին մոտ 5 րոպե, իսկ հետո լվացեք սառը ջրով և չորացրեք փափուկ սրբիչով։

Եթե ձեր մաշկը շատ զգայուն է, ապա սկզբից փորձարկեք այն ձեռքին, հետո նոր՝ դեմքին։ Կիտրոնի հյութը պարունակում է վիտամին С և կիտրոնաթթու, որն օգնում է հեռացնել մուգ հետքերը։ Այն նաև պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք օգնում են ծերության դեմ պայքարելուն և վերացնում են բոլոր կնճիռները։ Կիտրոնը գործում է որպես սպիտակեցնող միջոց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել