«Դեռ այս տարվա հուլիսին Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր էր ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Նա նույնիսկ ներկայացրել էր վիճակագրական տվյալներ, ըստ որի՝ 2014թ. հոկտեմբերից մինչև 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիևյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից: Սակայն պարոն Տարոն Մարգարյանը մինչև հիմա որևէ քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից հետաքրքրվեց՝ ինչու որևէ քայլ չեն անում: «Ուսումնասիրություններն իրականացվում են, ինչպես է աշխարհում այս փորձը կիրառվում, տարբեր փորձերի ենք ծանոթանում»,- եղել է պատասխանը: Փաստորեն, արդեն մի քանի ամիս է՝ քաղաքապետարանը տարբեր երկրների փորձն է ուսումնասիրում և այդպես էլ եզրակացության չի գալիս»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել