«ՀՀԿ «տուսովշչիկները» դժգոհ են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից. նա «միայնակ գայլ» է, շփ­վում է հանձնաժողովների նախա­գահների հետ՝ միայն ի պաշտոնե, նրանց հետ երբեք կոնյակ չի խմում, ինչպես անում էր Գալուստ Գրիգորիչը, «գյալաջիի» չի բռնվում, ինչպես Հովիկ Արգամիչը, մտերիմ է լոկ իր խորհրդական, իր տարեկից Մկրտիչ Մինասյանի հետ, երբեմն էլ Խոսրով Հարությունյանն է բեղերը շոյելով դուրս գալիս նրա մոտից: Քաղաքական և «մնացյալ» հարցերով զբաղվում է ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը: Չնա­յած Արա Սաենիչին էր հանձնարարված այնպիսի պատասխանատու գործ, ինչպիսին Լեհաստանի ղեկավարության հետ ինչ-ինչ հարցերի ճշգրտումն է: Հիշեցնենք, որ ԱԺ պատվիրակությամբ Բաբլոյանն այցելել էր Լեհաստան, որն այն երկրների թվում է, որոնց հետ սերտորեն «աշխատում» է Ադրբեջանը, որպեսզի ԵՄ-Հայաստան համաձայնագրում ամրագրվի միայն տարածքային ամբող­ջականության սկզբունքը: Իսկ այս օրերին ին­տենսիվացել են խոսակցությունները, որ 2018-ին Բաբլոյանը կնշանակվի Շվեյցարիայում դեսպան՝ Ազնավուրի փոխարեն»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել