«ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գործերի նախկին կառավարիչ Էրիկ Մինասյանը, որը սեպտեմբերին ազատվեց պաշտոնից, քանի որ ԱԺ-ում չարաշահումներ և յուրացումներ էին հայտնաբերվել, օրերս կազատվի նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի խորհրդականի պաշտոնից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերին պաշտոններին հրաժեշտ տվեցին նաև ֆինանսատնտեսագիտական և հաշվապահահաշվառման վարչության պետի տեղակալ Ռուզաննա Աթոյանը, հաշվապահական հաշվառման բաժնի պետ Սուսաննա Այվազյանը, իսկ ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Վարդան Թորոսյանը, ազատվելով պետի պաշտոնից, նշանակվել է նույն վարչությունում պետի տեղակալ: ԱԺ նոր ղեկավարությունը նախկին վատնումներին վերջ տալու համար լիմիտներ է սահմանել թե՛ հեռախոսային խոսակցությունների, թե՛ ծառայողական մեքենաներին տրամադրվող բենզինի համար։ Օրինակ՝ ԱԺ փոխնախագահներն ամսական ընդամենը 50 հազար դրամի կարող են խոսել բյուջեի հաշվին, ԱԺ նախագահին օրական 20 լիտր բենզին է հատկացվելու։ Ի դեպ, աշխատակազմի օպտիմալացման արդյունքում ԱԺ նախագահը նախկին 22 խորհրդականների փոխարեն ներկայումս բյուջեից վարձատրվող 3 խորհրդական ունի՝ Վրեժ Գասպարյանը, ԱԺ նախկին պատգամավոր Մկրտիչ Մինասյանը և Արմեն Հարությունյանը, որի կենսագրության մանրամասներն ԱԺ հանրային կապերի վարչությունը չհաղորդեց մեզ»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել