Թրամփի վարած հակաէմիգրացիոն քաղաքականության արդյունքում արդեն 80 տոկոսով կրճատվել է ներգաղթը: Շուտով մարդիկ կհասկանան, որ սա նպաստելու է սեփական երկրներում դիկտատոր վարչակարգերի տապալման գործին: Մարդիկ հասկանալու են, որ առանց նորմալ երկիր ունենալու իրենք դատապարտված են կործանման, որ հայրենիքից փախչելը փրկություն չէ, որ հյուր գնալը լավ է, բայց սեփական տան բերկրանքը չի տա երբեք...

Պատերազմների ժամանակ կառավարիչները քանդել են կամուրջները, որպեսզի ժողովուրդը երկրից չփախչի, մնա կռվի ու փրկի սեփական երկիրը: Թրամփի արածը նույնն է, քանդում է փախուստի կամուրջները՝ միաժամանակ կասեցնելով մարդկանց անցանկալի տեսակի ներհոսքը՝ դեպի իր հայրենիք, որը վերջին տասնամյակներին վերածվել էր իսկական քարվանսարայի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել