Life.tert.am-ը գրում է.

Հայտնի կանանցից շատերը երեխա ունենալուց հետո սկսում են պասիվ գործունեություն ծավալել, քանի որ չեն հասցնում համատեղել աշխատանքն ու փոքրիկի խնամքը։ Որքան էլ տղամարդիկ կարծում են, որ տնային տնտեսուհի լինելը մեծ աշխատանք չի ենթադրում, կանանց ուսերին պարտականությունների մեծ շարան կա։ «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանը 3 երեխա ունի, սակայն հասցնում է ամեն ինչ` փոքրիկների խնամք, նրանց համար հետաքրքիր զբաղմունքներ մտածել և ակտիվ հասարակական կյանք վարել։ 

Tert.am Life–ի հետ զրույցում Իրինան բացահայտել է ամեն ինչ հասցնելու իր 5 կանոնը.

Վաղ արթնանալ։ Եթե 5-ից ուշ արթնանամ, շատ բան չեմ հասցնի։ Ես չեմ  պատկերացնում` ինչպես կարելի է քնել, օրինակ, մինչև 9–ը։ Տան մաքրություն, խոհանոցային գործեր, ուտեսների պատրաստում... ամեն ինչ անում եմ առավոտյան` մինչև աշխատանքի գնալը։ Ես քնում եմ երեխաների հետ` երեկոյան 9-10–ին։ Իհարկե, խոսքս այն օրերի մասին չէ, երբ ինչ–որ տեղ ենք գնում։

 

Գրառումներ։ Ունեմ գրքույկ, որտեղ առավոտյան ամեն ինչ մանրակրկիտ նշում եմ ու օրվա  ընթացքում «+»-ներով առաջ գնում։ Սառնարանին ևս փակցված է գրառումների թուղթը, որպեսզի դայակներն էլ չմոռանան, օրինակ, կոնկրետ այս ճաշիկը պատրաստել, ատամիկը լվանալ և այլն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել