Արա, էս Զուրաբյան Լյովիկենք յաման ֆռուկտն են, իրանց մոմենտով շուստրիություն են անում: Բռնել ՀԱԿ-ով հայտարարություն են տարածել, թե բա ՀԱԿ-ից հեռացածներ, վերադարձեք, որպեսզի ՀԱԿ-ը նորից դառնա համաժողովրդական շարժում, ու նախկինում դրված նպատակների համար պայքարենք:ՃՃՃՃ
Զգո՞ւմ եք, ինչ Ծառուկյանը սկսել ա ֆինանսավորել ՀԱԿԿ-ին, տղերքի դուխը հելել, իրանց ուտում ա, արդեն ամպագոռգոռ հայտարարություններ ու կոչեր են անում: Լավ, ասենք դոլարի գույնից տղերքի հիշողությունը խամրել ա, ու օրինակ Լյովիկը Զուրաբյան մոռացել ա, որ էդ «նախկինում դրված նպատակներից» մեկն էլ Ծառուկյանի դեմ պայքարելն էր, բայց լավ, բանականությունն է՞լ ա խամրել: Ախր տղերք, ՀԱԿԿ-ի ռահվիրաներ ու զորավարներ, մառացա՞ք, որ ինչ ցեխ ասես չթափեցիք ձեզանից ձեռք քաշածների վրա․ էլ դավաճան ասեցիք, էլ իշխանական պրոյեկտներ, էլ խառնակիչներ․․․ ու հիմա կոչ եք անում, որ միանա՞ն Ձեզ:
Իրականում, էս ամեն ինչը շատ բացատրություն ունի․ ՀԱԿԿ-ը ունի կուսակիցների մի այլ կարգի սուր պակաս ու ընկած գլխաքանակի հարց ա լուծում: Էսօր արդեն բազմաթիվ մարդիկ են ընդունել կուսակցության շարքեր, ովքեր մարդա մի 5 հատ կուսակցություն են փոխել ու մարդա մի 8 անգամ դավաճանել են իրենց կուսակցություններին, իսկ պատճառը այն է, որ ՀԱԿԿ-ը այս պահին չունի բավարար մարդ, որպեսզի ապահովի, որ ընտրությունների օրը բոլոր ընտրատեղամասերում ներկայացված լինի հանձնաժողովի անդամի տեսքով․․․ ու էս դեռ իրանց փորացավի կեսն ա, որովհետև արդյունքում ամեն ինչ հանգում ա էլի Ծառուկյանի փողերին, որովհետև Զուրաբյանենք ամեն ՀԱԿԿ-ական հանձնաժողովի անդամի համար գլխաքանակով փող են ստանալու, որպեսզի ընտրությունների օրը բացի ԲՀԿ-ական անդամներից ունենան նաև ՀԱԿԿ-ականներ, ովքեր կհակազդեն ՀՀԿ-ական հնարավոր ոտնձգություններին:
Ու եթե այս կոնտեքստում ԲՀԿ-ի դիրքորոշումը քաղաքականապես նպատակահարմար է ու տրամաբանական, ապա ՀԱԿԿ-ի վարքը ոչ այլ ինչ է, քան քաղաքական մարմնավաճառություն, որքան էլ Լևոն Տեր-Պետրոսյանը դա բուժուա-դեմոկրատական հեղափոխություն անվանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել