Facebook-ի օգտատերերը վրդովվել են իրենց պատահական բացահայտման պատճառով: Շատերը կասկածում են, որ սոցցանցի հավելվածը կարող է գաղտնալսել իրենց: Այս մասին հայտնում է Mashable պորտալը:

Օգտատերերն ուշադրություն են դաձրել, որ Facebook-ն ինչ-որ կերպ ընտրում է թիրախավորված գովազդ՝ իրենց խոսակցությունների բովանդակությանը համապատասխանող:

«Ինչ-որ մեկը, բացի ինձնից, կարծո՞ւմ է, որ մեր հեռախոսները լրտեսում են մեզ: Օրինակ՝ 2 պատահական ապրանքանիշ, որոնց մասին ես հիշատակել եմ զրույցում, հայտնվել են իմ Facebook-ի գովազդում»,- Twitter-ում գրել է Ռեյչել Ֆերինյոն միանգամից մի քանի պատմություն ստանալով ի պատասխան:

Օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, թե Facebook-ն ինչպես է առանց պատճառի իրեն առաջարկել կատվի կերի գովազդ դիտել: Տղամարդը կատու չունի: Սակայն մի անգամ իր ծանոթի հետ զրույցում խոսել է իր տանն ապրող կենդանու մասին:

Սոցցանցը պնդում է, որ չի գաղտնալսում օգտատերերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել