Սումատրա կղզու հյուսիսում՝ Տապանուլիում, հայտնաբերվել է օրանգուտանների երրորդ՝ նախկինում անհայտ տեսակի գաղութ: Գիտնականների ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Current Biology ամսագրում:

Կենդանաբան Միխայել Քրյութցենը Ցյուրիխի համալսարանից նշել է, որ հայտնաբերված ենթատեսակի գանգի կառուցվածքն իր ձևով, չափերով և կառուցածքով զգալիորեն տարբերվում է մյուս օրանգուտանների կմախքի նույն մասի կառուցվածքից: Հենց այդ տարբերությունն է կենդանաբաններին մղել հետագա ուսումնասիրության: Գիտնականները հետազոտել են հայտնաբերված գաղութի անդամներից մեկի միտոքոնդրիումային ԴՆԹ-ն և տվյալները համեմատել են նախկինում հայտնի 37 այլ օրանգուտանների գենետիկ կոդի նույն մասի հետ:

Համեմատության արդյունքում պարզվել է, որ Տապանուլիի օրանգուտաններն իսկապես պրիմատների առանձին տեսակ են, որոնք առաջացել են մոտավորապես 3 մլն տարի առաջ:

Հայտնաբերված գաղութը փոքր է՝ 800 առանձնյակ, դրա բացակայությունն Ինդոնեզիայի անկյուններում գիտնականներին թույլ է տալիս դրանց ներառել տեսակների ցուցակում, որոնց հենց հիմա անհետացում է սպառնում:

Մինչ օրս գիտնականները կարծում էին, որ Երկրի վրա գոյություն ունի օրանգուտանների միայն երկու ենթատեսակ՝ բորնեյան Pongo pygmaeus և սումատրյան Pongo abelii: Նոր տեսակի ամենամոտ հայրենակիցները Բորնեո կղզու պրիմատներն են: Այս մասին վկայում է որոշ ոսկորների և ԴՆԹ-ի կառուցվածքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել