36-ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ Փարիզում թալանվելուց հետո ինքը վերածվել է պարանոյիկի, վախենում է ամեն շշուկից, իսկ Մեքսիկայում պապարացիների կողմից արված անհաջող կադրերի հետ կապված պատմությունը յուղ է լցրել կրակի վրա։

Նա խոստովանել է, որ թալանի դեպքից հետո մշտապես գլխում զարգացնում է իր մասնակցությամբ այս կամ այն իրադարձության վատագույն սցենարները։

«Ես չեմ կարողանում նորմալ քնել։ Երբեմն ցանկանում եմ 4 հավելյալ թիկնապահ վարձել, որպեսզի նրանք կանգնեն իմ ննջասենյակի դռան հետևում»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել