Apple ամերիկյան կորպորացիան անցած ֆինանսական եռամսյակի արդյունքներով, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, գրանցել է 10.7 մլրդ դոլարի չափով զուտ շահույթ (մեկ բաժնետոմսի դիմաց 2.07 դոլար)։ Այս մասին ասվում է ընկերության ֆինանսական հաշվետվությունում։

Անցած տարվա նույն եռամսյակում ընկերության շահույթը կազմել է 9 մլրդ դոլար (մեկ բաժնետոմսի դիմաց 1.67 դոլար)։ Վերջին 3 ամիսներին ընկերության եկամուտն աճել է 12.2 տոկոսով՝ հասնելով 52.6 մլրդ դոլարի։ Այդ գումարից 28.8 մլրդ դոլարը (մոտ 55 տոկոսը) բաժին է հասել iPhone սմարթֆոնների վաճառքին։

Անցած եռամսյակում iPhone-ի վաճառքը կազմել է մոտ 46.7 մլն միավոր՝ գերազանցելով վերլուծաբանների կանխատեսումները։ Այսօր ընկերությունը սկսում է իր նորագույն մոդելի՝ iPhone X-ի վաճառքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել