«Ինը անձինք, ովքեր աշխատում են կամ աշխատել են հայտնի «Խաղաթղթե տնակը» հայտնի սերիալի վրա, մեղադրել են ամերիկացի դերասան Քևին Սպեյսիին սեռական ոտնձգությունների մեջ։

Նրանց թվում է եղել նաև սերիալի պրոդյուսերի նախկին օգնականը»,- հայտնում է CNN-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպեյսին մտադիր է հետազոտություն անցնել և դրա արդյունքներով էլ՝ բուժման կուրս։ Դերասանը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 30-ին Էնթոնի Ռեփը մեղադրել է նրան սեռական ոտնձգությունների մեջ։ Սպեյսին ներողություն էր խնդրել և միաժամանակ խոստովանություն արել ոչ ավանդական սեռական կողմնորոշման վերաբերյալ։

Դրանից հետո Միջազգային հեռուստատեսային ակադեմիան որոշել էր հանրահայտ «Էմմի» մրցանակ չշնորհել նրան։ Արարողությունը պետք է կայանա Նյու Յորքում, նոյեմբերի 20-ին։

Սկանդալի ֆոնին Netflix ընկերությունը հայտնել է սերիալի 6-րդ՝ եզրափակիչ եթերաշրջանի նկարահանումների դադարեցման մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել