«Հնդկաստանի Սիրիսեդու քաղաքի բնակչուհին, ում անունը չի նշվոմ, կտրել է իր ամուսնու սեռական օրգանն այն բանից հետո, երբ նա փորձել է իրեն բռնաբարել երեխաների աչքի առաջ: Կնոջ խոսքով՝ 40-ամյա Ռ. Ռավինդերը տուն է գնացել հարբած, ճաշի ընդմիջումից հետո և սկսել է անհանգստացնել իրեն: Հիմա կնոջը մեղադրում են սպանության փորձի համար»,- հայտնում է Daily Mail-ը:

Ամուսինների հարևանները պատմել են, որ ընտանիքում մշտապես ծեծ և սկանդալ է եղել, երբ Ռավինդերը խմած տուն է գնացել: Ամեն անգամ նա անհանգստացրել է կնոջը, այդ անգամ վերջինիս համբերությունը սպառվել է: Երբ ամուսինը փորձել է կնոջը բռնաբարել երեխաների աչքի առաջ, կինը խոհանոցային դանակով կտրել է նրա առնանդամը:

Հիմա Ռավինդերը հիվանդանոցում է, տեղի ԶԼՄ-ները չեն հայտնում՝ արդյոք բժիշկները կարողացել են վերականգնել նրա կտրված օրգանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել