Եթե դուք երբևէ չեք լսել այնպիսի հասկացողության մասին, ինչպիսին է «ոգեհարցության խորհրդանիշը», թուլ տվեք ձեզ մի փոքր լուսավորել: Երբ դուք կկողմնորոշվեք ձեր կյանքի ճանապարհին և կկենտրոնանաք դրա վրա, այս 6 խորհրդանիշներից մեկը կդառնա ձեր «ուղեկցող աստղն» ու թալիսմանը: Ընտրություն կատարելուց առաջ խոր շունչ քաշեք, արտաշնչեք և ազատեք ձեր գիտակցությունը բոլոր մտքերից: Ձեր ընտրությունը կպատմի, թե ինչ ապագա է ձեզ սպասվում:

№1

Տիեզերքը փորձում է հուշել ձեզ, որ այն, ինչ ձեր ուժերի սահմաններում էր, դուք արդեն արել եք, այժմ պետք է թուլանաք և վայելեք ձեր աշխատանքի պտուղները: Բացի դրանից՝ տիեզերքը ձեզ շնորհակալություն է հայտնում այն բանի համար, որ դուք չեք դավաճանում ինքներդ ձեզ: Այն, ինչ պատահում է ձեր կյանքում, ճիշտ կամ սխալ չէ. դա այն է, ինչ պետք է լինի: Դուք բավականին աճել եք, և հիմա ձեր առջև նոր հորիզոններ են բացվում:

№2

Եկել է ժամանակը, որ դուք միավորվեք ձեզ շրջապատող մադկանց և բնության հետ: Երբեք մի մոռացեք, որ դուք միայնակ չեք այս կյանքում, և ամեն ինչ տիեզերքում փոխկապակցված է, մասնիկն է մեկ ամբողջության: Եթե դուք փոփոխություն եք ուզում ձեր կյանքում, սկսեք ձեզանից, մնացածը երկար չի սպասեցնի ձեզ: Աշխատեք ներդաշնակ լինել շրջապատող աշխարհի հետ և զսպեք ձեր էգոն:

№3

Դուք շատ եք աշխատել ձեր նպատակին հասնելու համար, և հիմա ժամանակն է շունչ քաշելու և հանգստանալու համար: Ձեզ համար հաճելի մի բան նախաձեռնեք, կարող եք ճափորդել: Հետևեք ձեր սրտի կանչին, այդ ժամանակ դուք ստիպված չեք լինի զղջալ ինչ-որ բանի համար: Անկախ այն բանից, թե ներկա պահին ինչ է կատարվում ձեր կյանքում, ժպտացեք և ծիծաղեք. դրանում է երջանկության գաղտնիքը:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել