Գոյություն ունի «ճկուն գին» հասկացողությունը։ Ճկուն գնային ապրանքներ են համարվում այն ապրանքները, որոնց գնի բարձրացումից կամ իջեցումից կտրուկ փոփոխվում է պահանջարկը (օրինակ՝ հացը, շաքարավազը, կարագը, ձեթը ճկուն գնային ապրանքներ չեն համարվում, քանի որ գնային փոփոխությունից պահանջարկի կտրուկ փոփոխություն տեղի չի ունենում)։

Այս տարի սկսեց թափ առնել տեղական բրոկոլիի արտադրությունը։ Ցածր ինքնարժեքի և ցածր գնի շնորհիվ բարձրակարգ բրոկոլին հայտնվեց ՀՀ գրեթե բոլոր խանութներում ու գինն աստիճանաբար մոտեցավ ծաղկակաղամբի գնին։ Այս տարի բրոկոլին վաճառքի ռեկորդներ գրանցեց. տասնյակ տոննաներով իրացվեց, բնակչությունն աստիճանաբար մտցրեց այն իր սննդի ռացիոնի մեջ։ Տեղական արտադրությունը 10 անգամ նվազեցրեց գինը։ Շահեցին սպառողները, գյուղացիները, նաև վաճառողները։ 
Հաջորդ քայլն արդեն եկող տարի նորմալ քանակի ապահովման դեպքում լինելու է արտահանումը, Ռուսաստանում շատ մեծ պահանջարկ կա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել