Անձնական կյանքում բոլորի մոտ գործերը դասավորվում են տարբեր կերպ. ինչ-որ մեկը բաժանվում է, ինչ-որ մեկը՝ սիրահարվում, ինչ-որ մեկը՝ վիճում և ինչ-որ մեկը՝ բարիշում: Մենք կպատմենք, թե ինչպես կդասավորվեն ձեր կենդանակերպի նշանի գործերը սիրո մեջ այս տարվա վերջին ամիսներին: Միգուցե ցանկանաք ինչ-որ բան փոխել կամ շտկել:

Խոյ

2017-ի մնացած ամիսները կբարդացնեն ձեր անձնական կյանքը: Վեճերն ու սթրեսները կխանգարեն շփմանը մտերիմ մարդու հետ: Ձեզ հարկավոր է ազնվորեն ասել, թե ինչ եք զգում, և որն է պրոբլեմը, որպեսզի կարգավորեք նորմալ և արդյունավետ փոխհարաբերությունները:

Ցուլ

Այս ամիսներին դուք կցանկանաք օգնել բոլորին, ում սիրում եք, ընդ որում՝ տալով ձեր ամբողջ ուժերն ու աջակցությունը, սակայն դուք դրանից սպառվածություն և հոգնածություն չեք զգա: Հակառակը՝ դուք կզգաք թևեր մեջքին և հաճույք կյանքից: Սակայն ձեզ համար դժվար կլինի, քանի որ ձեր օգնությանը շատերն են սպասում:

Երկվորյակ

Տարվա վերջին ամիսներին տաղտկություն և ձանձրույթ կզգաք անձնական կյանքում, բայց դա միայն այն պատճառով, որ նախկին ամիսները շատ բուռն ու հետաքրքիր էին: Սակայն կյանքը չի կարող միշտ հմայող և հիասքանչ լինել, այնպես որ, գնահատեք հանգստությունը և մինչև տարվա վերջ հաճույք ստացեք հասարակ բաներից:

Խեցգետին

Օդը լցված է սիրով, այդ պատճառով մի անհանգստացեք ապագայի համար, այլ ուղղակի վայելեք այն զգացմունքները, որոնք ձեզ այժմ շրջապատում են: Դուք կլինեք ակտիվ և ամեն ինչին կվերաբերվեք էնտուզիազմով, բայց հենց սկսեք կասկածել, այդ հաճելի էներգիան կանհետանա: Վստահ եղեք ձեզ վրա և այն զգացմունքի վրա, որը հիմա ծնունդ է առնում:

Առյուծ

Վերջին ժամանակներս դուք զգում էիք ձեր էմոցիոնալությունը և անինքնավստահությունը, ինչի պատճառով էլ տուժեց անձնական կյանքը: Այժմ ամեն ինչ կարգավորվում է, և դուք անպայման հավասարակշռություն կզգաք՝ դադարելով պարզաբանել և ինչ-որ բան փնտրել ձեր մեջ և թույլ տալով ձեզ այնպիսի սեր, որը ձեզ դուր է գալիս:

Կույս

Տարվա վերջին ամիսներին դուք ձեզ ճնշված կզգաք: Աշնան սկիզբը ձեզ նոր ծանոթություններ բերեց, հետևաբար, թույլ չտաք որպեսզի հին հարաբերությունները ազդեն նորի վրա: Եվ իհարկե, մի համեմատեք այն, ինչ եղել է նախկինում և այժմ, քանի որ անցյալը կարող է վնասել ապագային, որը դեռևս տեղի չի ունեցել:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել