«Մեզ հայտնի դարձավ, որ Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանն ամեն կերպ փորձում է խուսափել զինծառայությունից. այսօր էլ նա դեռ զորակոչային տարիքի է՝ 26 տարեկան: Բայց չի զինակոչվել՝ առողջական խնդիրների վերաբերյալ զավեշտալի հիվանդությունների մասին փաստաթղթեր ներկայացնելով:
 
Փոխարենը, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ժամանակին Առուշանյանը փորձել է իրեն դրսևորել քրեական աշխարհում՝ ձգտելով անգամ «օրենքով գող» դառնալ: Այդ նպատակով նա նույնիսկ դաջվածքներ է արել, քրեական տարրերի հետ Երևանում փորձել հարաբերություններ հաստատել:
 
Սակայն այդ ճանապարհին տարբեր սխալներ է թույլ տվել, ու բանը հասել է նրան, որ «գողականները» Առուշանյանին պարզապես արտաքսել են Երևանից: Այս տեղեկությունները «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել անձամբ Առուշանյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել