«Իշխանությունները շարունակում են մեծացնել Հայաստանի՝ առանց այն էլ ահռելի պետական պարտքը՝ նորանոր վարկեր ներգրավվելով: Մասնավորապես ՀՀ-ի ևԱսիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» վարկային համաձայնագիրը, և, ըստ այդմ, Հայաստանին տրամադրել բյուջետային աջակցության վարկ՝ 40 մլն դոլար գումարի չափով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարկային համաձայնագիրն արդեն ընդգրկված է կառավարության օրակարգում: Նշենք, որ հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիրը բաղկացած է երկու ենթածրագրից, որի արժեքը կազմում է 90 մլն դոլար: Եվ երկրորդ մասնաբաժինը՝ 50 մլն դոլարը, հասանելի կդառնա 2018 թվականին։ Թե որքանո՞վ է այս վարկն արդյունավետ, որքանո՞վ է նպաստելու տնտեսության զարգացմանը, պարզ չէ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել