Estet-portal.com-ը գրում է, որ մարդկանց մի զգալի հատված առավոտը սկսում է մեկ բաժակ սուրճով։ Կայքը ներկայացրել է 10 փաստ սուրճի մասին։

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ սուրճը չի ջրազրկում օրգանիզմը։ Սա, իհարկե, այն դեպքում, երբ չեք գերազանցում թույլատրելի քանակը՝ օրվա ընթացքում 2 բաժակ։

Մյուս կողմից՝ առկա են հետազոտություններ, որոնց հեղինակները կարծում են, թե 4 և ավելի բաժակ սուրճի օգտագործումը կարող է նվազեցնել լյարդի ցիռոզի առաջացման հավանականությունը։ Իհարկե, հաշվի առեք, որ սա դեռևս ապացուցված հանգամանք չէ։

Սուրճը հարուստ է վիտամիններով ու սննդարար նյութերով։ Մեկ բաժակ սուրճը պարունակում է վիտամին B2-ի օրվա չափաբաժնի 1 տոկոսը, կալիումի, մանգանի, մագնեզիումի օրվա չափաբաժնի 3 տոկոսը, ինչպես նաև B5 վիտամինի 6 տոկոսը։

Սուրճը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում։ Այն ակտիվորեն պայքարում է ազատ ռադիկալների դեմ, որոնք մի խումբ հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում։

Խորհուրդ չի տրվում արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմել, քանի որ այդ ժամանակ օրգանիզմն անցնում է կորտիզոլի արտադրությանը, իսկ այս հորմոնը մեծ թարմություն է հաղորդում ու խթանում ուշադրության կենտրոնացումը։ Ստացվում է, որ առավոտը սուրճով սկսելը խոչընդոտում է օրգանիզմի ինքնուրույն աշխատանքին՝ կորտիզոլի արտադրության առումով։

Սուրճը նպաստում է ավելորդ քաշից ազատվելուն։ Այն 11 տոկոսով արագացնում է նյութափոխանակությունը։

Սուրճը բավական արագ է ազդում օրգանիզմի վրա։ Մոտավորապես 10 րոպե անց արդեն կարող եք զգալ դրա ազդեցությունը։

Սուրճը խորհուրդ է տրվում օգտագործել նաև մարզումներից առաջ, քանի որ այն բարձրացնում է դրանց արդյունավետությունը։ Այն նպաստում է ադրենալինի մակարդակի բարձրացմանը, իսկ ճարպային հյուսվածքներից դուրս են գալիս վնասակար ճարպաթթուները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել