operativ.am-ը գրում է

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ընթացիկ գործունեության ապահովման, խնդիրների կանոնակարգմանն ուղղված գործընթացների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել ՊԵԿ-ին՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման համար: Ըստ Միրումյանի, հանրապետությունում այսօր առկա է դեռևս շուրջ 25 հազար նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման անհրաժեշտություն:

Ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին՝ ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց. «Այդպիսով հանրապետությունում կավարտվի նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդման գործընթացը, որը հնարավորություն կտա իրականացնել առավել արդյունավետ հսկողություն, մոնիթորինգ, կրճատել ստուգումների քանակը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել