operativ.am-ը գրում է

Վոլգոգրադի մարզի շրջանային Նովոանինյան դատարանը Վոլգոգրադի բնակչուհուն դատապարտել է 3 տարվա ազատազրկման ՝ իր չորսամյա դստերը տանջելու համար, որին նա մտցնում էր լվացքի մեքենայի մեջ ու թողում այնտեղ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով մարզի դատախազությանը։

Դատարանը սահմանել է, որ 2016-ի ամռանը վիճաբանություններ են սկսվել 21-ամյա կնոջ ու նրա ամուսնու միջև, որոնց համար կինը մեղադրում էր իր առաջին ամուսնությունից ծնված մանկահասակ դստերը ։ Այդ հողի վրա մայրը երեխային սիստեմատիկ կերպով ծեծում էր, այդ թվում զանազան կենցաղային առարկաներով։

«Երկար ժամանակ գիշերները նա երեխային թողնում էր ծածկոցի մեջ փաթաթված ու կպչուն ժապավենով ամրացված, աննշան առիթներով երեխային մի քանի ժամով «անկյուն էր կանգնեցնում», նաև առնվազն երկու անգամ նրան լվացքի մեքենայի մեջ է գցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի դրանից՝ կինը աղջկան օրերով թողնում էր փողոցում՝ ցուրտ եղանակին, արգելելով մտնել տուն ու սահմանափակելով նրա ուտելիքը, հավելել են դատախազությունից։ Դատապարտյալն ընդունել է իր մեղավորությունը։

Դատարանը կնոջը դատապարտել է 3 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի բանտում, նաև բավարարել է դատախազի միջնորդությունը՝ նրան ծնողական իրավունքից զրկելու մասին։ Դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել ու կարող է բողոքարկվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել