Armtimes.com-ը գրում է.

21 տարեկանից ցածր Վրաստանի քաղաքացիներին արգելվում է խաղալ ազարտային խաղեր: Համապատասխան փոփոխությունը նախատեսվում է Ֆինանսների նախարարության կողմից նախապատրաստված օրենքի նախագծով, գրում է jnews.ge-ն:

Եթե խորհրդարանն ընդունի այս կանոնակարգը, ապա Վրաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ կզրկվեն խաղատներում, առցանց խաղատներում եւ տոտալիզատորում խաղալու իրավունքից: Համապատասխանաբար, փոփոխությունը կտրուկ կնվազեցնի ազարտային խաղերի ոլորտի օգտագործողների թիվը:

Ֆինանսների նախարարության կողմից պատրաստված բացատրական հուշագրում նշվում է, որ այդ փոփոխությունը դրական ազդեցություն կունենա հասարակության վրա, քանի որ երիտասարդները չեն կարողանա զբաղվել ազարտային խաղերով: Միեւնույն ժամանակ, այս օրինագիծը թույլ է տալիս ստեղծել խաղացողների համար միասնական տվյալների բազա, որը նախարարության բացատրությամբ կբացառի անչափահասների ներառումը խաղերում:

2016-ին խաղատների եւ տոտալիզատորների շրջանառությունը Վրաստանում կազմել է 4.3 մլրդ լարի: Սա 16%-ով ավելի է, քան 2015-ին: 4.3 մլրդ լարիից տոտալիզատորներին հասնում է 850 միլիոնը, իսկ դա նշանակում է, որ կազինոյի/խաղատան շրջանառությունը ավելի բարձր քան տոտալիզատորներինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել