Ջոնի Դեպը նկարահանվել է տղամարդկանց՝ Numero Homme ֆրանսիական սնդուսային ամսագրի շապիկի համար: Թարմ ֆոտոշարքում 54-ամյա դերասանը կրկին սլացիկ է և սեքսուալ, ինչպես իր լավագույն տարիներին:

Շատ շուտով՝ նոյեմբերի 9-ին, վարձույթ դուրս կգա նոր ֆիլմ՝ Ջոնի Դեպի մասնակցությամբ. խոսքը Ագաթա Քրիստիի «Սպանություն արևելյան ճեպընթացում» դետեկտիվ վեպի նոր էկրանավորման մասին է:

Ջոնի Դեպը սկսեց արագորեն կորցնել իր տեսքը վերջին մի քանի տարիներին՝ Էմբեր Հերդի հետ սիրավեպի ընթացում:

Ջոնին սիրավեպ էր սկսել հոլիվուդյան դերասանուհու հետ 2011 թվականին՝ «Ռոմե օրագիր» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նա սկսել էր գիրանալ և ավելի հաճախ հասարակության աչքին երևալ ոչ սթափ վիճակում: 2012-ին դերասանն ամուսնալուծվել է իր քաղաքացիական կնոջից` ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Վանեսա Պարադիից: 2014-ին Էմբերը և Դեպն ամուսնացել են: Նրանց ամուսնությունը տևել է 15 ամիս և ավարտվել սկանդալային ամուսնալուծությամբ:

Հերդը մեղադրել է Դեպին բռնության, ալկոհոլի և թմրանյութերի չարաշահման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել